Հնդկաստանի կողմից կառուցված առաջին միջուկային սուզանավը՝ «Arihant»-ը, («Արիհանթ», թարգմանաբար՝ «թշնամիներին ոչնչացնող») պատրաստ է բաց ծովում փորձարկումների վերջնական փուլին։
Այս մասին AFP-ին տեղեկացրել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը։
Հիշեցնենք, որ «Arihant»-ը ջուր են իջեցրել 2009-ի հուլիսին, իսկ դրա շարժական փորձարկումները մեկնարկել էին 2010-ի փետրվարին։ Դրա հիմքում ռուսական արտադրության 670 նախագծի «Սկատ» սուզանավն է։
Հնդկական սուզանավի ջրատարողությունը կազմում է 6 հազար տոննա, առաջնամասի երկարությունը՝ 110 մ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սուզանավը զինվելու է 533 մմ տրամաչափի 6 տորպեդներով և K-15 Sagarika բալիստիկ հրթիռների համար 12 հորաններով։ Այն բացում է մինչև 24 հանգույց արագություն, անձնակազմը՝ 95 հոգի։
Հնդկաստանն ընդհանուր առմամբ ծրագրում է կառուցել 5 միջուկային սուզանավ։
Հավելենք, որ ներկա դրությամբ, բացի «Arihant»-ից, Հնդկաստանի ԶՈւ-ն ունի ևս մեկ 971Ու նախագծի Կ-152 «Ներպա» սուզանավ, որը 2012-ին 10 տարի վարձակալել է ՌԴ-ից։