ԱՄՆ-ն հերքել է Թեհրանում իրականացված պայթյունում իր մասնակցությունը, որի արդյունքում սպանվել էր Իրանի միջուկային ոլորտի գիտնականներից մեկը: Պայթյունի կազմակերպման համար տեղի իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ-ին և Իսրայելին:
«ԱՄՆ-ն որևէ կերպ ներգրավված չէ Իրանի միջուկային ոլորտի գիտնական Մուսթաֆա Ահմադի Ռոշնանի մահվան պատճառը դարձած պայթյունն իրականացնելու մեջ»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: Իսկ Սպիտակ տան խոսնակ Թոմի Վիտորն ասել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է տեղի ունեցածը:
[Ավելացում.] 2006 թվականից ի վեր իրանական միջուկային ծրագրում մասնակցող չորս գիտնականներ սպանության զոհ են դարձել կամ կասկածելի հանգամանքներում զոհվել, երկուսն էլ անհայտ կորել են։ Բրիտանական The Telegraph թերթի կայքում հրապարակվել է զոհված և անհայտ կորած գիտնականների ցուցակը։