Արևմտյան ռազմական օկրուգին տրամադրվել են «Գիշերային որսորդ» ուղղաթիռներ

ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի ռազմական ավիացիայի շահագործմանն են հանձնվել նոր հարվածային Մի-28Ն «Գիշերային որսորդ» ուղղաթիռների առաջին խմբաքանակը։

 

Մի-28Ն ուղղաթիռ

Մի-28Ն ուղղաթիռ

Օկրուգի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Պսկովի շրջանի իրենց օդանավակայանում արդեն վայրէջք են կատարել պատվիրված ուղղաթիռները։ ՌՕՈւ և ՀՕՊ մասնագետներն անցկացրել են ուղղաթիռների ամառային փորձարկումները։ Անձնակազմն ուղղաթիռների ղեկավարման հետ ծանոթացումը լիովին կավարտի ընթացիկ ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ օկրուգին տրամադրված Մի-28Ն ուղղաթիռները վայրէջք են կատարել Տորժկի օդանավակայանում։ Դրանք կիրառվել են ռազմական ավիացիայի ամառային ինժեներատեխնիկական անձնակազմի ուսուցման համար։

Հավելենք, որ նույն աղբյուրի վկայությամբ՝ 2013-ի վերջին օկրուգը կստանա տարբեր ավիատեխնիկա, այդ թվում՝ Մի-28Ն, Մի-35, Մի-26, Կա-52 ուղղաթիռներ, Սու-34, ՄիԳ-31ԲՄ ինքնաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *