Sikorsky-ն արհեստական ինտելեկտով ուղղաթիռ է փորձարկում

Ուղղաթիռներ արտադրող Sikorsky («Սիկորսկի») ընկերությունը հայտնել է արհեստական ինտելեկտով ուղղաթիռների արտադրության մտադրության մասին։ Վերջնական նպատակը լիովին ինքնակառավարող համակարգի ստեղծումն է։

Ինքնակառավարվող ուղղաթիռի մասին զեկույցը Sikorsky-ն կներկայացնի Անօդաչու համակարգերի միջազգային միավորման գագաթնաժողովին, որը կայանալու է օգոստոսի 12-ին։

Ներկա դրությամբ S-76-ի հիմքի վրա կառուցված ուղղաթիռը 2 փորձնական թռիչք է կատարել։

Defense News-ը հաղորդում է, որ Matrix նախագծի աշխատակիցներն ակնկալում են որոշ ժամանակ անց լիովին բացառել մարդու ուղղակի ազդեցությունն ուղղաթիռի կառավարման հարցում։

Հավելենք, որ ուղղաթիռի առաջին փորձարկումներն անցկացվել են հուլիսի 26-ին, երկրորդը կայանալու է մեկ շաբաթ անց։

Matrix ընկերությունը ֆինանսավորվում է Sikorsky-ի կողմից, սակայն չի թաքցնում, որ իրենց հիմնական գնորդները լինելու են ռազմական ոլորտի ներկայացուցիչները, քանի որ հեռակառավարվող ուղղաթիռները կարող են ինքնուրույն ղեկավարել թռիքը, եթե օդաչուն վիրավոր է կամ կապ չկա։

Կատարելագործումից հետո ինժեներների վկայությամբ հնարավոր կլինի օգտագործել մի համակարգ, որն օդաչուին նախազգուշացնում է և օգնում մառախուղի ժամանակ կամ բքին, օրինակ, ավիակրի վրա վայրէջք կատարելիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *