Սկսվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունը

Ավելի քան 30 նավ և կատեր, 20 ինքնաթիռ ու ուղղաթիռ, ինչպես նաև մոտ 3 հազար զինծառայողներ և քաղաքացիական մասնագետներ կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությանը։

Զորավարժության նպատակը նավատորմի պատրաստվածության ստուգումն է։ Այս միջոցառումը տևելու է 15 օր և անցնելու է երկու փուլով՝ Ճապոնական ծովում և Ավաչինյան ծոցում։ Զորավարժության անտիվ փուլում պլանավորվում է անցկացնել 10 մասնավոր պարապունք։

Բացի նավատորմի մասնակցությունից, նախատեսվում է, որ զորավարժությանը կմասնակցեն նաև ՆԳՆ, ԱԻՆ, ԱԴԾ, Տրանսպորտի նախարարությունը և այլ կառույցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *