ԱՄՆ-ն կրճատում է Սիրիայում իր դեսպանության ներկայացուցիչների թիվը: Նման քայլը պայմանավորված է Սիրիայում տիրող անկայուն վիճակով և արվում է աշխատակիցների անվտանգությունից ելներով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ԱԳՆ-ի հայտարարությանը. «Պետդապարտամենտը որոշում է կայացրել կրճատել Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների թիվը և շուտափույթ լքել Սիրիան»:
2011թ. hոկտեմբերին անվտանգության նկատառումներից ելնելով Դամասկոսը լքեց ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը, սակայն դեկտեմբերին վերադարձավ Սիրիա: