Կարմիր Խաչը դեռևս լուր չունի գերի ընկած հայ զինվորից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը դիմել է Ադրբեջանի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակին` գերի ընկած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի հարցով։

Այսօր Ռազմինֆոյի հետ զրույցում երևանյան գրասենյակից հայտնեցին, որ դեռևս ոչ մի նորություն չունեն։ Այն հարցին, թե երբ կլինի նորություն, Կարմիր Խաչի աշխատակիցը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *