Իսրայելի բանակը հանել է Էլյաթի օդանավակայանի կիրառման արգելքը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, իսրայելական բանակը հայտարարել է, որ հանվել է Էլյաթ քաղաքի օդանավակայանի կիրառման արգելքը։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունն օգոստոսի 8-ին հրամայել էր փակել այս հանգստավայրի օդանավակայանը, որը տեղակայված է երկրի հարավում։

Էլյաթի օդանավակայան

Էլյաթի օդանավակայան

Պաշտպանության բանակն իր որոշումը հիմնավորում է հարևան Սինայի թերակղզում զինյալ իսլամիստների ակտիվացմամբ։

Բացի այդ, իշխանություններն ուժեղացրել էին հսկումը քաղաքում և դրա արվարձաններում։

Նշենք, որ Էյլաթի օդանավակայանն իրականացնում է հիմնականում տեղական չվերթներ։ Իսրայելի զինվորականների անհանգստությունը հիմնավորված է, քանի որ Եգիպտոսի, Իսրայելի ու Հորդանանի սահմանին տեղակայված օդանավակայանը մի քանի անգամ ենթարկվել է հրթիռակոծման, որոնց ընթացաքում զոհեր չեն գրանցվել։

Հավելենք, որ Սինայի թերակղզում զինյալների ակտիվությունը կտրուկ աճել է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո։ Երկրում իշխանությունը գրեթե ստանձնած եգիպտացի զինվորականներն անմիջապես սկսել են Սինայում պատսպրված զինյալների չեզոքացման ռազմական գործողություններ։ Դրանք վերաճել են սուր բախումների, որոնց պատճառով գրանցվել է մի քանի տասնյակ զոհ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *