Այսօր Ադրբեջանի ՊՆ խոսնակ գնդապետ Էլդար Սաբիրօղլուն հաստատել է շփման գծում իրավիճակի սրման պատճառով ադրբեջանական կողմի զոհերի մասին լուրը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend.az լրատվակայքը: Խոսնակը չի հստակեցնում կորուստների թիվը, միայն ասում է «երկկողմանի կորուստների ու վիրավորների մասին»։
Հիշեցնենք, որ օգոստոսի հինգից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը: Հայկական կողմը պատասխան գործողություն է ձեռնարկել, և դեռ երեկ Haynews.am լրատվակայքը հայտնել է ադրբեջանական կողմի երկու զոհերի մասին՝ հղում անելով իր աղբյուրներին:
Արդեն տեղեկացրել ենք, որ հայկական կողմից այս օրերին երկու մարտիկ է վիրավորվել, սակայն ինչպես նշել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում, հայկական կողմից զոհեր չկան։
One response to “Ադրբեջանը հաստատում է, որ սպանվածներ ունի”