ԱՄՆ ԶՈւ ղեկավարությունը որոշում է ընդունել կասեցնել ամերիկյան ռազմաբազաներում էրոտիկ ամսագրերի վաճառքը։ Պատճառն այն է, որ դրանք, ըստ ԱՄՆ ցամաքային զորքերում և ՌՕՈւ բազաներում ամսագրերի վաճառքով զբաղվող Exchange Service գործակալության տվյալների, այլևս պահանջարկ չունեն զինվորականների շրջանում։
Նշենք, որ ԱՄՆ ռազմաբազաներում օգոստոսի 1-ից արդեն արգելվել է 891 անուն ամսագրերի վաճառքը, որոնցից 48-ը վերաբերում են «մեծահասակների համար» շարքին։ Ընդ որում, դրանց շարքում են Playboy և Penthouse հրատարակությունները։
Exchange Service գործակալության ներկայացուցիչը դժգոհել է, որ զինվորականները հավանություն չեն տա վաճառքի դադարեցմանը, քանի որ ստիպված են լինելու համացանցից ստանալ իրենց ցանկալի տեղեկությունները։
Հավելենք նաև, որ զինվորականներն իրավասություն ունեն ռազմաբազայից դուրս գնել էրոտիկ բովանդակությամբ հրատարակություններ և իրենց հետ ներս բերել առանց որևէ արգելքի։