Իրանին կրկին մեղադրում են բալիստիկ հրթիռ արձակելու մտադրության մեջ

Իրանը, ըստ երևույթին, սկսել է մեկնարկման կայանի շինարարությունը, որը կարող է կիրառվել որպես բալիստիկ հրթիռների փորձարկման համար։

Այս մասին վկայում են «Ջեյնս» վերլուծական պարբերականը և «Ռոյթերս» գործակալությունը, հղում կատարելով 2013-ի հուլիսին արբանյակից արված լուսանկարների վերլուծությանը, ենթադրում են՝ այն վայրը, որտեղ Իրանը շինարարություն է սկսել, տեղակայված է Թեհրանից 100 կմ հեռավորության վրա։ Շինարարական աշխատանքներն ընթանում են արդեն 3 տարի։

Ըստ «Ջեյնս»-ի՝ երբ աշխատանքներն ավարտի հասցվեն, Իրանում արդեն կլինի թվով 3 տիեզերական կենտրոն։ Փորձագետների մի մասը հակված է այն տեսակետին, որ դրանցից 2-ը ավելի շատ կօգտագործվեն արբանյակների արձակման համար։
Այնուհանդերձ, Իրանի իշխանությունները վկայում են, որ կայանները բացարռապես արբանյակների արձակման համար են, դրանք ռազմական նպատակներ չեն հետապնդում։ Չնայած դրան՝ Արևմուտքն ու արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար հոդվածներ են հրապարակում՝ պնդելով, որ Իրանը նախապատրաստվում է մոտ ժամանակներս բալիստիկ հրթիռի արձակմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *