Լեհերը C-130-ների հետ կապված աջակցություն կստանան բրիտանական ընկերությունից

BAE Systems ընկերությունը կօգնի Լեհաստանի ռազմաօդային ուժերի Lockheed Martin C-130 Hercules ինքնաթիռների շահագործման, պահպանման և վերանորոգման հարցերով։

C-130E

C-130E

Համապատասխան պայմանագիրը կնքվել է բրիտանական  BAE Systems ընկերության և լեհական Wojskowe Zaklady Lotnicze No 2 (WZL-2) գործարանի միջև։

Պայմանագրով BAE Systems-ը լեհական կողմին օգնելու է ինքնաթիռների պահպանման, շահագործման, վերանորոգման, տեխնիկական զննման և այլ հարցերով, տեղեկացնում է «Ջեյնսը»։ Պայմանագրի ֆինանսական կողմի վերաբերյալ տվյալներ չեն նշվում։

Լեհաստանի օդուժի տրամադրության տակ կա 5 միավոր C-130E ուղևորատար/բեռնատար ինքնաթիռ։

C-130 ինքնաթիռների արտադրությամբ է զբաղվում ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ Այս տիպի ինքնաթիռներն առաջին թռիչքը կատարել են 1954 թվականին։

Մեկ միավորի մոտավոր արժեքն է 62 մլն ամերիկյան դոլար։ Առավելագույն արագությունը շուրջ 590 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է թռչել 3800 կմ։ Կարող է տանել մինչև 20 տոննա բեռ կամ մինչև 92 ուղևոր։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *