Պենտագոնն օրերս տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին՝ Հնդկաստանին 885 մլն դոլար արժողությամբ հաուբիցներ տրամադրելու մտադրության մասին։
Ըստ ԱՄՆ ՊՆ անվտանգության բանգավառում համագործակցության վարչության հաղորդած տվյալների՝ ծրագրվում է Հնդկաստանին վաճառել 155 մմ տրամաչափի 145 միավոր M-777 հաուբիցներ՝ իրենց ամբողջական համալիրով։
Ընդ որում, Կոնգրեսն ունի 30 օր՝ Պենտագոնի առաջարկին պատասխանելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին՝ հնարավոր է Իրաքին վաճառեն 2,7 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության և կապի համակարգեր։
Իրաքը ծրագրում է ձեռք բերել նաև ուղղաթիռներ ու այլ սպառազինություն՝ ընդհանուր առմամբ 1,6 մլրդ դոլար արժողությամբ, իսկ եթե ԱՄՆ-ն տրամադրի միայն 50 միավոր M1135 Stryker, ապա պայմանագիրը կարժենա 900 մլն ԱՄՆ դոլար։