«Ուկրօբորոնպրոմն» աճ է գրանցել

«Ուկրօբորոնպրոմի» կազմում ընդգրկված ձեռնարկությունների արտադրանքի ու դրա սպառման ծավալները տարվա սկզբից մինչ օրս ժամանակահատվածում աճել են 31%-ով։

 

«Ուկրօբորոնպրոմ»

«Ուկրօբորոնպրոմ»

Համաձայն կոնցերնի գլխավոր տնօրեն Սերգեյ Գրոմովի՝ «Ուկրօբորոնպրոմի» մեջ ներառված 130 կազմակերպությունների մաքուր եկամուտը վերոհիշյալ ժամանակահատվածում կազմում է մոտ 49 մլն ամերիկյան դոլար։

Ընդ որում, 2012-ին ժամանակի նույն կտրվածքում «Ուկրօբորոնպրոմը» գրանցել էր 6 մլն դոլարի չափի վնաս։

Չնայած ֆինանսական վիճակի բարելավմանը՝ Գրոմովը շեշտել է, որ նավաշինական ու ավիաշինական ճյուղերում ակնկալվածից քիչ առաջընթաց է գրանցվել։

Հավելենք, որ «Ուկրօբորոնպրոմի» տնօրենը օրերս հայտնել էր լրագրողներին, որ իրենց գրանցած առաջընթացի հետ մեկտեղ հարկ է համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ներքին սպառման շուկայում դրական փոփոխություն գրեթե չի գրանցվել. դա կապված է նախ և առաջ պետական պատվերների փոքր թվի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *