Եմենում կանխվել է զինյալների հարձակումը

Օգոստոսի 7-ին Եմենի բանակն ու հատուկ ծառայությունները կանխել են «ալ Ղաիդայի» զինյալների՝ նավթային տերմինալը, գազային հանքավայրը և արևելյան շրջաններից մեկի կենտրոնը գրավելու փորձը։

Եմենի կառավարության ներկայացուցիչ Ռաջի Բադին ասել է «Ռոյթերս» գործակալության թղթակցին, որ գրոհայինները ծրագրել էին օգոստոսի 11-ին լայնամասշտաբ հարձակում սկսել։

Ըստ նույն աղբյուրի՝ «ալ Ղաիդայի» զինյալները, կառավարական ուժերի սպայական ու շարքային զինվորների հանդերձներով, պետք է գաղտնի ներխուժեին Ալ-Դաբբա նավթային տերմինալի տարածք։ Միևնույն ժամանակ գրոհայինների մեկ այլ խումբ պետք է գրավեր Հադրամութ շրջանի Մուքալլա կենտրոնը։

Ստանալով այս տեղեկությունը՝ կառավարական ուժերը լրացուցիչ ուժեր կենտրոնացրին հարձակման հավանական կետերում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն փակել էին իրենց դեսպանատներն ու տարհանել աշխատակիցներին՝ «ահաբեկչական գործողության սպառնալիքի մեծ հավանականության» պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *