Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչև 2017 թվականի մայիսի 1-ը։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ համապատասխան հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահՍերժ Սարգսյանը:
Հրամանագիրը ստորագրվել է օգոստոսի 5-ին, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։