Նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

Օգոստոսի 7-ին  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ. Գլագոլևին, ինչպես նաև նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա. Լոբովին:

Պաշտպանության նախարարը շնորհավորեց գնդապետ Ա.Լոբովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման գործում:

Օհանյանը բարձր գնահատեց դիվանագիտական առաքելությունն ավարտող գնդապետ Վ.Գլագոլևի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը՝ երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *