Ռուսաստանն Իտալիային հրավիրել է «Արևմուտք-2013» զորավարժությանը

Ռուսաստանն Իտալիային հրավիրել է 2013 թվականի սեպտեմբերի 20-26-ը պլանավորած ռուս-բելառուսական մեծամասշտաբ զորավարժությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ համատեղ ասուլիսում։

Ըստ Շոյգուի՝ Իտալիայի հետ ռազմական համագործակցությունը 2014 թվականին կշարունակվի ոչ միայն զորավարժությունների, այլ նաև ռազմական այն ոլորտներում։
Նշենք, որ այս զորավարժության լուրը դեռևս այս տարվա փետրվար ամսին մտահոգություն է առաջացրել Բելառուսի հարևան պետություններում, մասնավորապես, Լիտվայում։ Լիտվայի ՊՆ-ն հաստատել էր, որ որպես ԵԱՀԿ անդամ հենց այդտեղից էլ տեղեկացել է պլանավորված զորավարժության մասին։ Սակայն կոչ էր արել երկու պետություններին բացել զորավարժության մասին փակագծերը և միջոցառմանը հրավիրել ՆԱՏՕ-ի դիտորդների։

Ավելի վաղ հայտնի էր դարձել,  որ դեռևս պլանավորված չէ զորավարժությանը հրավիրել ՆԱՏՕ ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Իտալիան ՆԱՏՕ անդամ երկիր է։

«Արևմուտք-2013» զորավարժությանը ՌԴ ԶՈւ-ից կմասնակցի 2.5 հազար, իսկ Բելառուսից՝ 10.4 հազար մարդ։ Միջոցառմանը կմասնակցեն մոտ 60 ուղղաթիռ և ինքնաթիռ, ինչպես նաև 250 միավոր ռազմական տեխնիկա։ Ուսումնավարժությունը անցկացվելու է երկու փուլով Բելառուսի, ՌԴ Արևելյան օկրուգի, ինչպես նաև Բարենցի և Բալթիկ ծովի ջրային տարածքներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *