Արցախի Ակնա շրջանում հրդեհներ չկան. ՊԲ

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը գրել է, որ Աղդամի (Ակնա) շրջանի՝ առաջնագծին մոտ հատվածներում իբր «հայերը հրդեհել են, հրդեհը տարածվում է»։

Ըստ  նույն աղբյուրի՝ «օգոստոսի 7-ին՝ 01։00-ի սահմաններում, բռնկված հրդեհը սկսել է տարածվել մի քանի կիլոմետր, և իրավիճակը չի փոխվել մինչև վաղ առավոտ»։

Ռազմինֆոն այս առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից։ Վերջինս հաստատեց, որ սա բացարձակ հերյուրանք է և ակնհայտ ապատեղեկատվություն՝ շեշտելով. «Չէ՞ որ հրդեհ բացելով՝ մենք առաջին հերթին մեզ կվնասեինք»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *