Մինչև 2013-ի վերջ Ադրբեջանում մեկնարկելու են Azerkosmos ԲԲԸ-ի համար ստորգետնյա կայանի կառուցման աշխատանքները։
Համաձայն Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աղբյուրի՝ կայանը անհրաժեշտ ենթակառուցվածք է արբանյակից օպերատիվ կերպով տվյալներ ստանալու համար։
Ըստ նույն աղբյուրի՝ կայանը կիրառվելու է արբանյակի միջոցով «պետական սահմանի մշտադիտարկման», շրջակա միջավայրի աղտոտվածության ստուգման, նավթագազային արդյունաբերության թափոնների ուսումնասիրության, կլիմայական փոփոխություններին հետևելու, էկոլոգիան ու բնական պաշարները դիտարկելու, քարտեզագրության համար տվյալներ գրանցելու նպատակով։