Ներկարարի կողմից հրդեհված միջուկային սուզանավը չեն վերանորոգի

ԱՄՆ-ում որոշել են հրաժարվել «Մայամի» միջուկային սուզանավի վերականգնման աշխատանքներից, որի արժեքը գնահատվել է շուրջ 450 միլիոն ամերիկյան դոլար։

2012 թվականին սուզանավը հրդեհել էր նավահանգստում աշխատող ներկարարը։ Մայիսի 23-ին նավահանգստում քաղաքացիական աշխատող Քեյսի Ֆուրին որոշել էր ժամանակից շուտ լքել աշխատանքի վայրը։

Անուշադրությունից և բարձիթողությունից առաջացած ուժեղ հրդեհը հաջողվել էր մարել միայն 12 ժամից։ Ֆուրին դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման և 400 մլն դոլարի տուգանքի։

Սուզանավի վերականորոգման համար արդեն ծախսվել է 93 մլն դոլար, սակայն հետագա աշխատանքները գնահատվել են շուրջ 450 մլն դոլար, ինչն էլ ստիպել է զինվորական հրամանատարությանը հրաժարվել այն վերականգնելու մտքից։ Որոշվել է «Մայամի» սուզանավը վերջնականապես հանել շարքից և որպես մետաղական ջարդոն հանձնել։

Ներկայում Միացյալ Նահանգների նավատորմում կա «Լոս Անջելես» դասի 41 միջուկային սուզանավ։ Այս դասին էր պատկանում նաև «Մայամի» սուզանավը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *