ԱՄՆ և ՌԴ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները կհանդիպեն

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտպանության նախարարները պատրաստվում են հանդիպել օգոստոսի 9-ին։ Հանդիպումը նախատեսված է անցկացնել Վաշինգթոնում։

Հանդիպումը կայանալու է «2+2» ձևաչափով, որին ամերիկյան կողմից մասնակցելու է երկրի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ու պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ռուսական կողմը ներկայացնելու են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ջոն Քերին և Չաք Հեյգելը

Ջոն Քերին և Չաք Հեյգելը

Defense News-ի հաղորդմամբ՝ հանդիպման գլխավոր թեման է լինելու Էդվարդ Սնոուդենի հետ կապված զարգացումները։

Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել նաև Սիրիայի, Եգիպտոսի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հարցեր, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ։

Նշենք, որ Սնոուդենը ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից է, ով վերջին շրջանում մի շարք գաղտնի տեղեկություններ էր հրապարակել այդ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ։

Սնոուդենը վերջին մի քանի շաբաթների ընթացքում Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտային հատվածում էր։

Մինչ այդ նա հաստատվել էր Հոնգ կոնգում, որտեղից էլ միջազգային լրատվամիջոցներին էր փոխանցում ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ գաղտնի տվյալները, այդ թվում նաև համատարած գաղտնալսումների վերաբերյալ տեղեկությունը։

Միացյալ Նահանգները Ռուսաստանից պահանջում է հանձնել Սնոուդենին, սակայն պաշտոնական Մոսկվան հրաժարվում է, իսկ օրերս նաև Սնոուդենին ՌԴ-ում ապաստան  է տվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *