«Արաբական երկրների լիգայի աշխատանքը «ֆարս է»». դիտորդական խմբի նախկին անդամ

Արաբական երկրների լիգայի(ԱԵԼ) դիտորդների խմբի՝ ալժիրցի նախկին  անդամ Անվար Մալեկն իր գործընկերների աշխատանքը Սիրիայում «ֆարս» է անվանել, իսկ Սիրիայում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «հումանիտար աղետ»:

Նա «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱԵԼ-ն իր առաջարանքները չի կատարում և այդ պատճառով նա ինքնակամ լքել է դիտորդների խումբը: Նրա խոսքերով, նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են կրակել խաղաղ բնակչության վրա, խոշտանգում են կալանավորվածներին և առևանգում են ապստամբության մասնակիցներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *