Օգոստոսի 6-ին տարբեր խմբավորումների անդամ հանդիսացող շուրջ 100 զինյալների հաջողվել է վերահսկողություն հաստատել Սիրիայի՝ թուրքական սահմանին մոտ, Հալեպից հյուսիս տեղակայված «Մինահ» ավիաբազայում։
Ավիաբազայի համար մարտեր են ընթացել, որոնց արդյունքում զինյալները գերի են վերցրել բազայի պաշտպաններին, ապա ոչնչացրել են տեղի զրահատեխնիկան։
Ընդ որում, The New York Times-ի թղթակցի հետ զրույցում զինյալներից մեկը խոստովանել է, որ բազան գրավելուն նպաստել է Սաուդյան Արաբիայից 2 մահապարտների՝ դարպասներին ականապատ զրահատեխնիկայով մոտենալն ու պայթյունի կազմակերպելը։
Ըստ նույն աղբյուրի՝ զինյալների պատանդ են վերցել ավիաբազայի մարտերը ղեկավարող, սիրիական բանակի գեներալի, որի անունը չի հրապարակվում։
Սիրիայում հակամարտությունը սկսվել է ավելի քան 2 տարի առաջ։ 2011-ի մարտին մեկնարկած հակակառավարական ցույցերը վերաճել են ներքին զինված բախումների։ Մի քանի մլն մարդ հարկադրված հեռացել է Սիրիայից, զոհերի թիվն անցնում է 100 հազարից։