Ադրբեջանի պաշտպանության նախարարության համակարգում նոր նշանակումներ են եղել։
Մասնավորապես, պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Azərbaycan Ordusu» («Ադրբեջանական բանակ») թերթի գլխավոր խմբագիր Իսա Իսմայիլովը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՊՆ մամուլի ծառայության աշխատակից։
Ներկա դրությամբ «Azərbaycan Ordusu» թերթի գլխավոր խմբագիր է նշանակված Իբրահիմ Ռուսթամովը։
Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ «Hərbi bilik» («Բանակային գիտելիք») ամսագրի գլխավոր խմբագիր Իբրահիմ Իսքենդերովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։