ՌԴ-ն ցանկանում է ԶՈւ-ն համալրվել 5-րդ սերնդի Տ-50 կործանիչներով

Ռուսաստանը նախատեսում է իր զինված ուժերը համալրել 5-րդ սերնդի Տ-50 (ПАК ФА,  Ճակատային ավիացիայի հեռանկարային ավիացիոն համակարգ) կործանիչներով։ Համալրումը կիրականացվի 2013 թվականի երրորդ եռամսյակում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՌՕՈւ հրամանատար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը։

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Տ-50 կործանիչը առաջին անգամ թռիչք է կատարել 2010 թվականի հունվարի 29-ին, ցուցադրվել է հանրությանը 2011 թվականի օգոստոսի 17-ին ՄԱԿՍ միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ։

Այժմ Ռուսաստանում ամառային փորձարկումներ են անցնում 4 Տ-50։ Ինչպես տեղեկացնում են ռուսական աղբյուրները՝ մինչև 2013 թվականի վերջ փորձարկումներ անցած կլինեն 8 այսպիսի կործանիչներ։

Նշենք, որ Տ-50-ի շահագործմամբ նախատեսվում է փոխարինել ՌԴ ՌՕՈւ Սու-27 ինքնաթիռները։  Նախագծի ամբողջ գումարը հասնում է 2 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ ահա մեկ միավոր Տ-50-ն արժե 100 մլն ամերիկյան դոլար։

Տ-50-ի առավելագույն արագությունը 2600կմ/ժ է։ Մինչ այս արտադրվել է 7 միավոր։

 

4 responses to “ՌԴ-ն ցանկանում է ԶՈւ-ն համալրվել 5-րդ սերնդի Տ-50 կործանիչներով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *