«Վիկրամադիտիա» ավիակիրը փորձարկումներ է անցնում Միգ-29 կործանիչներով

«Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակ «Վիկրամադիտիա» ավիակիրը իր երկրորդ փորձարկումն է անցնում ծովում։ Այս փուլի փորձարկմանը մասնակցում են նավերի համար նախատեսված ՄիԳ-29Կ և ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչները։

Վիկրամադիտիա ավիակիրը

Վիկրամադիտիա ավիակիրը

Երեկ նավի տախտակամածից թռիչքներ են կատարել Սու-33, իսկ այսօր արդեն ՄիԳ-29 կործանիչները։ Նախատեսված է 6 թռիչք, իսկ մյուս թռիչքները կիրականացվեն համաձայն եղանակային պայմանների։
Նշենք, որ ավիակիրը մի քանի ձախողված փորձարկումներից հետո բարեհաջող անցել է այս փուլի առաջին փորձարկումը։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։

Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն արդեն մի քանի անգամ հետաձգվել է։

ռաջին անգամ ծովում փորձարկման է հանվել 2008 թվականին, որից հետո բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման է տարվել։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Փորձարկումներից հետո ավիակիրը նորից տարվել է վերանորոգման։

Ըստ ռուսական աղբյուրների՝ նավը իր վերջնական փորձարկումներն անցնում է 2013 թվականի հուլիսի 3-ից։ Նախատեսվում է, որ բոլոր տիպի փորձարկումները կավարտվեն մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ հնդկական կողմին այն կհանձնվի հոկտեմբերի 15-ին։

Նշենք, որ նավի հանձնումը հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։

Նավի հանձման ուշացման հետ փոփոխվել է նաև 2004 թվականին կնքված պայմանագրի նախնական գինը։ Այն հիմա գնահատվում է 2.3 մլրդ ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *