Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ադրբեջանի հանրապետության ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալն ընդունել է ռուսական պատվիրակությանը։
Ըստ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությանը՝ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ հրթիռային սպառազինության կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնասովը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։