Ճապոնիայի Օկինավա կղզում օգոստոսի 5-ին ամերիկյան ուժերին պատկանող HH-60 ուղղաթիռ էր վթարի ենթարկվել։ Ուղղաթիռում գտնվող 4 զինծառայողները փրկվել էին. նրանցից մեկը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Արդեն հայտնի է դարձել, որ Ճապոնիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում ժամանակավորապես դադարեցվել է HH-60 ուղղաթիռների թռիչքները։
Այս տիպի ուղղաթիռները թռիչքներ չեն իրականացնի, քանի դեռ չի պարզվել վթարի պատճառները, հայտարարել է ամերիկյան ռազմաբազայի հրամանատարությունը։
Նշենք, որ Օկինավա կղզում օգոստոսի 5-ի վաղ առավոտյան վթարի ենթարկված ուղղաթիռը նկատել էր քաղաքացիներից մեկն ու օգնություն կանչել։