Հակառակորդը վիրավորել է հայ զինծառայողին Այգեպարի մարտական հենակետում

Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը:

Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն  հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի հետևանքով Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:

Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ավելի վաղ Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղարԱրծրուն Հովհաննիսյանն այդ դեպքի վեարբերյալ նշել էր, որ «ինչպես միշտ եղել է, այս անգամ էլ հայկական կողմը դիմելու է ավելի սաստիկ պատժիչ գործողությունների ու այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը հրաժարվի իր սադրիչ մտադրություններից»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *