ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդունել է Սաֆար Աբիևին

Վաշինգթոնում կայացել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հանդիպումը։

Աբիևն այցելել է Արլինգթոնի ռազմական գերեզմանատուն, որտեղ ծաղիկ է դրել ամերիկացի զինծառայողների գերեզմաններին, ապա այցելել է Պենտագոն։

Պենտագոնում Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել իր ամերիկացի պաշտոնակցի հետ, որի ժամանակ նրան հրավիրել է Բաքու այցելել։

Նշենք, որ Աբիևը ԱՄՆ էր մեկնել օգոստոսի 2-ին։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 1-ին ընդունել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրասիայի գծով տեղակալ Էվելին Ֆարկոսին՝ քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները։

Հուլիսի 2-ին Ֆարկոսի հետ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *