Պերուի զինված ուժերը ներկայացրել է իր նոր հակատանկային համակարգերը։ Պերուական բանակը համալրվել է Dynamit Nobel Defence Panzerfaust 3 և Instalaza ALCOTAN-100 հրթիռների արձակման կայաններով, ինչն էլ ներկայացվել է հանրությանը։
«Ջեյնս» ռազմական հանդեսի տվյալներով՝ Պերուն ձեռք է բերել 181 միավոր Panzerfaust 3 արձակման կայան և 1700 հրթիռ դրա համար, ինչպես նաև 74 միավոր ALCOTAN-100 արձակման կայան և 660 հրթիռ այս համակարգի համար։
Հակատանկային կայանները ներկայացվել են հուլիսի 29-ին մայրաքաղաք Լիմայում անցկացված ռազմական շքերի ժամանակ, որը նվիրված էր Պերուի անկախության օրվան։
Նշենք, որ Panzerfaust 3 գերմանական արտադրության ձեռքի հակատանկային համակարգ է (նռնականետ), որը ստեղծվել է 1978-1985 թվականներին և մտել գերմանական զինված ուժերի սպառազինության մեջ 1992 թվականին։
ALCOTAN-100-ն իսպանական Instalaza ընկերության արտադրանքն է։ Արտադրվել է 1998-2007 թվականներին։
Հավելենք, որ Panzerfaust 3 խոցման հեռավորությունը շուրջ 900 մ է, ALCOTAN-100-ին՝ 600 մ։
op-alt:g;s���0�bottom-alt:auto; line-height:normal’>Ադրբեջանական աղբյուրները վկայում են, որ զորավարժության ժամանակ գործադրվել են հատուկ վարժեցված շներ, իրականացվել է բնակչության պայմանական տեղահանում։
Վարժանքներին ներկա Սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևն ու Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը պարգևատրել են զորավարժության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին։
Հիշեցնենք, որ այս զորավարժությունը կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ռուսական պատվիրակության՝ Բաքու կատարած այցի օրերին։