Ամերիկյան ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել Ճապոնիայի Օկինավա կղզում։ Անձնակազմից մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայի ոստիկանությունը։
Ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ HH-60 ուղղաթիռի անձնակազմը բաղկացած է եղել 4 հոգուց, որից 3-ը չեն վնասվել, իսկ մյուսի վնասվածքների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Ինչպես նաև հայտնի չէ, թե արդյոք վթարի հետևանքով ցամաքում վիրավորներ կան, թե ոչ։
Կատարվածի մասին առաջինը տեղեկացրել է կղզու բնակիչներից մեկը, ով էլ գիշերը՝ տեղական ժամանակով 4:00-ին, նկատել է այդ տարածքից բարձրացող ծուխը։
Նշենք, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել Օկինավա կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի տարածքում։