Օգոստոսի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում հացադուլ հայտարարած Խաչիկ Ավետիսյանը։
Ռազմինֆոյի հետ զրույցում Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ Խաչիկ Ավետիսյանը խորհրդի անդամ չէ, ու նա այլ հարցեր է բարձրացնում։
«Նա բացօթյա շտաբ է ստեղծել, որտեղ ժողովուրդը գալիս և իր հարցերն է բարձրացնում։ Ազատամարտիկների խորհուրդը այնքանով կապ չունի այս հանրահավաքի հետ, որ մենք կոնկրետ զբաղվում ենք վարչապետին ուղղված մեր պահանջ-առաջարկներով»,- մեկնաբանեց Ավետիսյանը։
«Օգոստոսի 8-ին մենք կլինենք Ազատության հրապարակում, բայց որպես հանդիսատես»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ այժմ Ազատամարտիկների խորհուրդը Վարդենիսում է, որտեղ նստացույց են հրավիրել վարդենիսցի ազատամարտիկները։