Ամերիկյան արբանյակը լուսանկարել է չինական ավիակրի կառուցումը

Ամերիկյան արբանյակը Չինաստանի Չանսին քաղաքում, նավաշինարան է լուսանկարել, որտեղ քաղաքացիական նավերի շրջանում կասկածելի օբյեկտ է նկատվել։
Փորձագետները, որոնց արտահայտած տեսակետներին հղում է տալիս «Ջեյնս» վերլուծական պարբերականը, վկայում են՝ լուսանկարում նոր չինական ավիակիր նավն է։ Դա այդ տեսակի առաջին նավն է, որ Չինաստանն ինքնուրույն է կառուցում։

Ըստ «Ջեյնսի»՝ կիսակառույց նավի լայնությունը 150 մ է տախտակամածի ուղղությամբ։ Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք սա լինելու է նավի վերջնական լայնությունը։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի ապրիլին Չինաստանի ՌԾՈւ ծովակալ Սոն Սյուեն հայտարարել է, որ իրենք նախորդ «Վարյագ» ավիակրի չափերը գերազանցող նոր ավիակիր են պատրաստում, բայց տեղեկություններ չի հաղորդել՝ որտեղ է կատարվում շինարարությունը։

Հավելենք, որ Չինաստանի՝ թվով առաջին ավիակիրը «Լյաոնին»-ն է։ 1988-ին ԽՍՀՄ-ում ավիակիրը ջրի վրա տեղափոխեցին, որպեսզի կառուցումը վերջնականապես ավարտեն։ 1992-ին ավիակիրը ենթարկվել է կոնսերվացման, 1993-ին տրամադրվել է Ուկրաինային, 1998-ին վաճառվել է Չինաստանին՝ 20 մլն դոլար արժողությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *