Բելառուսի սահմանապահները պատվիրել են ՄԶԿՏ-5002 բեռնատարներ

Մինսկում հուլիսի 3-ին կայացած ռազմական շքերթի ժամանակ ներկայացվել էր ՄԶԿՏ-5002 (МЗКТ-5002) բեռնատարը, որը նախատեսված է անձնակազմի և բեռների տեղափոխության համար։

Բեռնատարի ստեղծման աշխատանքներով զբաղվել է «Մինսկի անվավոր քարշակների գործարանը»։ Այն աշխատում է 4X4 սկզբունքով։

ՄԶԿՏ-5005

ՄԶԿՏ-5002

Թեև այն արտաքնապես նման է  ՄԶԿՏ-6001 (МЗКТ-6001) բեռնատարին, սակայն ավելի թեթև քաշ ունի և նախատեսված է ոչ ծանր բեռներ տեղափոխելու համար։ Այս ամենի հաշվին ՄԶԿՏ-5002-ը դարձել է ավելի թեթև ու անցողունակ։

ՄԶԿՏ-5002-ը բեռնատարները «Մինսկի անվավոր քարշակների գործարանին» պատվիրել է Բելռուսի սահմանապահ ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *