Ռուսական ականազերծող զրահամեքենան փորձարկումներ է անցել

«Լիստվա» անունը կրող ռուսական ականազերծող մեքենան Կրասնոարմեյսկի մոտ փորձարկումներ է անցել։ Նոր մեքենան ռադիոտեղորոշման կայանով սկսել է փնտրել ականներ, իսկ հայտնաբերելուց հետո միկրոալիքային ճառագայթումով վնասազերծել է դրանք։

«Լիստվա» ականազերծող զրահամեքենա

«Լիստվա» ականազերծող զրահամեքենա

Հեռակառավարվող համակարգով ռուսական արտադրության «Լիստվա» ականազերծող մեքենայի առանձնահատկությունը, համաձայն ռուսական աղբյուրների, այն է, որ այս զրահամեքենան միկրոալիքային ճառագայթման հնարավորությունն առավել լայնորեն է կիրառում։ Դա հնարավորություն է տալիս հեռավորության վրա, առանց պայթյուն կատարելու կամ զրահը վնասելու, չեզոքացնել չպայթեցված զինամթերքը (ՉԶ) և ականը։

Գլխավոր ինժեները խոստովանել է, որ փորձարկումները հաջող են անցել հենց միկրոալիքային ճառագայթումի կիրառման շնորհիվ։

Հավելենք, որ «Լիստվան» ունակ է հայտնաբերել ֆուգասային ականները մինչև 100 մ հեռավորության վրա։

«Լիստվան» ստեղծվել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի պատվերով և նախատեսված է «Յարս» շարժական հրթիռային համակարգի շարասյունների ուղեկցման համար։ Ծրագրված է, որ փորձարկումների ավարտից ու սերիական արտադրության մեկնարկից հետո ականազերծող զրահամեքենայի առաջին օրինակները 2014-ին կստանան Տեյկովի դիվիզիայի հրթիռային ստորաբաժանումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *