Հյուսիսկորեական բանակը թողել է զորավարժությունը և անցել ջրհեղեղի հետևանքների վերացմանը

ԿԺԴՀ-ի ղեկավարությունը որոշել է ջրհեղեղների հետևանքների վերացման համար դադարեցնել խոշոր զորավարժություններն ու զինծառայողներին տեղափոխել բնական աղետից տուժած տարածքներ։

Հանգստյան օրերին ևս շարունակվող ուժեղ տեղումների պատճառող առաջացած ջրհեղեղի հետևանքով դադարեցվել են զորավարժությունները երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում, տեղեկացնում է AFP-ն։

Այս շրջանում տեղակայված զորամասերի անձնակազմը տեղափոխվել է ջրհեղեղից տուժած տարածքներ և սկսել է վերականգնողական աշխատանքներ իրականացնել։

Հյուսիսկորեական զինված ուժերը սկսել էին ամառային զորավարժությունների փուլը, որոնք ընթանում են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությանը զուգահեռ։

Օգոստոսի 4-ի դրությամբ  ջրհեղեղը Հյուսիսային Կորեայում 30-ից ավել մարդու կյանք է խլել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *