Օգոստոսի 3-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մոտակայքում տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը, ով նույն գյուղի բնակիչ է:
Դեպքը եղել է այսօր առավոտյան, Շառյանը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին տեղեկանում ենք Ներքին Կարմիրաղբյուրի ֆեյսբուքյան էջից:
Ռազմինֆոն կապ հաստատեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ, ով նշեց` Շառյանը ստացել է հրազենային վիրավորում ուսի հատվածում և ներկայում Բերդի հիվանդանոցում է: