Ռոբերտ Սուքիասյանը ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կայքի թվային արխիվում գտել է մի հետաքրքիր լուսանկար։ Լուսանկարում Առաջին Համաշխարհային պատերազմի 500 հայ վետերաններն են Վաշինգտոնում 1920 թվականի ապրիլի 14-ի զորահանդեսին։
Պետդեպարտամենտում նրանց ընդունել է պետքարտուղար Բենբրիջ Քոլբին, որին ներկայացվել է Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման խնդրագիր։ Գրադարանի կայքում ինձ հաջողվեց գտնել նաև պետքարտուղարին խդրագրի հանձնման արարողության լուսանկարը։