«ԱՌՄՍ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ բրիտանական հայտնի «Jane’s» հրատարակության «Jane’s defence weekly» շաբաթաթերթն անդրադարձել է հայկական «Կռունկ-25» անօդաչու թռչող սարքին: «ԱՌՄՍ-ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է նաև «Կռունկ-25-ի» մարտավարա-տեխնիկական բնութագրերը.
- Առավելագույն թռիչքային զանգված — 60 կգ
- Օդում մնալու ժամանակահատված — 5 ժամ
- Առավելագույն բարձրություն — 5400 մ
- Գործնական առաստաղ — 4500 մ
- Արագություն — 150 կմ/ժ
Գործակալությունը նշում է նաև, որ «Կռունկ-25-ը» պատրաստված է կոմպոզիտային նյութերից և տեսանելի չի ռադիոտեղորոշիչների համար:
Pingback: Ադրբեջանը շարունակում է ձեռք բերել նոր անօդաչու թռչող սարքեր | Ռազմ.info