Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) նահանգում օգոստոսի 2-ին գրանցված ավտոպատահարի հետևանքով թուրքական բանակի զինծառայողներ են վիրավորվել։
Թուրքիայի զինված ուժերի երրորդ բանակի զինծառայողներ տեղափոխող ռազմական բեռնատարը Երզնկա քաղաքի օդանավակայի մոտակայքում բախվել է մեկ այլ ավտոմեքենայի։
Բախման հետևանքով բեռնատարը շրջվել է, ինչի պատճառով 8 զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավորվել է նաև պատահարի մասնակից մյուս ավտոմեքենայի վարորդը։
Թուրքական «Ջիհան» գործակալության փոխանցմամբ՝ զինծառայողները զորամաս էին վերադառնում զինվորական գերեզմանատանը մաքրության աշխատանքներ կատարելուց հետո։