Օգոստոսի 2-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993 թվականին ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։