Բաղդադը չի ընդունում ուկրաինական ԲՏՌ-4-երը

2009 թվականին Իրաքն ու Ուկրաինան կնքել են 450 միավոր ԲՏՌ-4 Իրաքին տրամադրելու մասին պայմանագիր։

Ըստ համաձայնության՝ զրահափոխադրիչները պատվիրատուին պիտի հասնեին մինչև 2012 թվականի մարտը։

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաք փոխադրելիս

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաք փոխադրելիս

Առաջին 100 միավոր տեխնիկան Իրաք է հասել 2010 թվականին, իսկ այս տարվա գարնանը ուղարկված 42 միավոր տեխնիկան տեղ է հասել անսարքություններով։
Այժմ սինգապուրյան SE PACIFICA նավը ուկրանիական բեռով կանգնած է Պարսից ծովի միջազգային ջրային տարածքում։ Պաշտոնական Բաղդադը հրաժարվում է ընդունել Կիևից ուղարկված նոր խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է «Dumskaya.net» պարբերականը՝ հղում անելով նավի սեփականատեր հանդիսացող ընկերությանը։

Բեռնատար նավը հիմա կանգնած է Իրաքից, Իրանից և Քուվեյթից գրեթե նույն հեռավորության վրա և սպասում է հարցի լուծմանը։ Ինչպես նշվում է պորտալում՝ ուկրանիական արտահանող ընկերությունները հրաժարվել են վճարել բեռնափոխադրող նավին, ինչի պատճառով չի բացառվում, որ նավը կբեռնաթափվի երրորդ երկրի նավահանգստում և կմիջնորդի, որպեսզի տեխնիկան կալանքի տակ դրվի։

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաք փոխադրելիս

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաք փոխադրելիս

Նշենք, որ ուկրանիական կողմը այս պահին Իրաքում է։ Նրանք քննարկում են այն տարբերակը, որ ուկրաինական մասնագետները գան Իրաք ու տեղում լուծեն տեխնիկայի հետ առաջացած խնդիրները։ Դրանից հետո Իրաքը հնարավոր է՝ ընդունի տեխնիկան, բայց արդեն նկատելի զեղչով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *