Մինչ տարեվերջ ՌԴ ՌՕՈւ-ն կարող է ձեռք բերել 18 միավոր Յակ-130

Մինչև 2013 թվականի վերջ ռուսական «Իրկուտ» ավիաշինարարական կազմակերպությունը նախատեսում է ՌԴ ԶՈւ-ին տրամադրել ավելի քան 30 ինքնաթիռ։

Ըստ կնքված պայմանագրի՝ «Իրկուտը» կհամալրի ՌԴ ԶՈւ-ն 60 բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ և մոտ 55 ուսումնա-մարտական Յակ-130 ինքնաթիռներով։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը։

Յակ-130 մարտական ինքնաթիռ

Յակ-130

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ պատվերը պետք է տեղ հասնի ամենաուշը 2013 թվականի նոյեմբեր ամսվա վերջում։ Խմբաքանակը ներառում է 18 միավոր Յակ-130 և 14 միավոր Սու-30ՍՄ։

Յակ-130 ինքնաթիռի նախագծումը սկսվել է 1990-ականների կեսերին իտալական «Aermacchi» ընկերության հետ համատեղ, սակայն հետագայում այդ համագործակցությունը դադարեցվել է և երկու կողմերը շարունակեցին ինքնուրույն սեփական նախագծերն իրականացնել։

«Յակ-130»-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ։ Այն կարող է կրել 23 մմ թնդանոթներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր։ Առավելագույն մարտական բեռնվածությունը 3000 կգ է։

Նշենք, որ Հայաստանը նույնպես հետաքրքրված է Յակ-130 ուսումնա-մարտական ինքնաթիռներով։ Այս մասին թույլ է տալիս ենթադրել «Յակովլևի փորձարարա-կոնստրուկտորական բյուրոյի» 2012 թվականի հաշվետվությունը։

Ըստ հաշվետվության՝ 2012 թվականի ընթացքում կոնստրուկտորական բյուրոյի փորձարկող օդաչուները Իրկուտսկի ավիագործարանի տարածքում հայ օդաչուների համար իրականացրել են ճանաչողական թռիչքներ Յակ-130 ինքնաթիռներով։

Հնարավոր պատվերի ծավալի և իրականացման ժամկետի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *