Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր՝ օգոստոսի 2-ին, մեկնել է ԱՄՆ։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը՝ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 1-ին ընդունել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրասիայի գծով տեղակալ Էվելին Ֆարկոսին՝ քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները։
Հուլիսի 2-ին Ֆարկոսի հետ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարը։