Ֆրանսիան ստացավ առաջին A400M ինքնաթիռը

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը ստացել է առաջին Airbus A400M բեռնատար ինքնաթիռը։ Արտոնագիրը ստանալուց և փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելուց հետո առաջին ինքնաթիռը հանձնվել է ֆրանսիական օդուժին։

A400

A400M

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:

Defense News-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ Մեծ Բրիտանիան առաջին A400M-ը կստանա 2014 թվականին, իսկ Գերմանիան՝ 2015 թվականին։

Թուրքիայի համար  նախատեսված առաջին ինքնաթիռը կարող է տրամադրվել 2013 թվականի ընթացքում։ Թուրքական «Ջիհան» գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են ձեռք բերել 10 միավոր A400M:

Airbus ընկերության արտադրած A400M Atlas ուղևորատար-բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։

A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։

Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *