ԱՄՆ ՌՕՈւ-ի նախարար կարող է կին նշանակվել

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնի համար առաջադրել Դեբորա Լի Ջեյմսի թեկնածությունը, ով նախկինում եղել է պաշտպանության նախարարի տեղակալ։

Նման տեղեկություն է հայտնում «Ռոյթերս» գործակալությունը։

Դեբորա Լի Ջեյմս

Դեբորա Լի Ջեյմս

Որպեսզի Լի Ջեյմսի թեկնածությունը հաստատվի, դեռ պետք է նաև Սենատի հավանությունը։

Վերջինս ներկայում աշխատում է Science Applications International Corporation-ում, որը Պենտագոնի և ամերիկյան հատուկ ծառայությունների համար աշխատող խոշոր ընկերություններից է։

1993-1998 թվականին, երբ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնն էր, Ջեյմսը եղել է պաշտպանության նախարարի տեղակալ։

Նշենք, որ ռազմաօդային ուժերի նախարարը ենթարկվում է պաշտպանության նախարարին։ Նա պատասխանատու է ՌՕՈւ-ի հետ կապված առօրյա հարցերի, ֆինանսական գործունեության և հանրության հետ կապերի համար։

Եթե Ջեյմսի թեկնածությունը վերջնականապես հաստատվի, ապա նա կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ երկրորդ կինը, ով կզբաղեցնի ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնը. 1994-1997 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրել է Շեյլի Ուիդնելը։

ԱՄՆ ՌՕՈւ-ի նախարարի հաստիքը թափուր էր մնացել, երբ հունիսի 21-ին այն լքել էր Մայքլ Դոնլին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *