Բրիտանիայի ՌԾՈւ-ը Պարսից ծոց են ուղարկել նորագույն «Դարինգ» էսմինեցը

ՄԲ-ի ռազմածովային ուժերը(ՌԾՈւ) 45 նախագծի «Դարինգ» Դ-32 նորագույն էսմինեցն ուղարկել են Պարսից ծոց: Սա նավի առաջին մարտական առաջադրանքն է: ՌԾՈւ-ում ընգծել են, որ էսմինեցի ուղևորումը Պարսից ծոց պայմանավորված է տարածաշրջանում լարվածության մեծացմամբ, որը Թեհրանի կողմից այդ հատվածում նավագնացությունն արգելելու մտադրության հետևանք է:

Էսմինեցի վրա որպես հրթիռահարվածային զենք ընդունված, բայց դեռևս տեղադրված չեն հականավային «Հարպուն» և ծովային տեղակայման «Տոմահավկ» թևավոր հրթիռները:

Հակաօդային պաշտպանությունն ապահովում են «Սի Վայպեր» հակազենիթային համակարգերը «Աստեր-15» և «Աստեր-30» հրթիռների հետ: Էսմինեցի վրա տեղակայված է «Լինկս» տեսակի ուղղաթիռ: 45 նախագծի գլխավոր նավ Դ-32-ը հավաքվել է 2002թ. և շարք է մտել 2009թ.: Մինչև 2013թ. նախատեսվում է կառուցել առաջին սերիայի 6 էսմինեց (Դ-32- Դ-37): Տեղեկացնում է «Արմս-Տասս» գործակալությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *