Ռուսաստանում գարնանային զորակոչի ենթական չէր երիտասարդների 30 տոկոսը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ֆիսունը։
Ըստ Ֆիսունի՝ այս տարի զորակոչվողների 70 տոկոսը կամ լրիվ պիտանի է, կամ էլ պիտանի որոշակի սահմանափակումներով։ Զորակոչից հետո հայտնաբերված առողջական խնդիրներով զինծառայողների թիվը կազմել է 1 տոկոս։
Վարչության պետը հայտարարել է նաև, որ այս տարի զորակոչիկների շրջանում աղիքային վարակներով ախտորոշումներ չեն գրանցվել։ Դրա փոխարեն երիտասարդների շրջանում տարածված են եղել սուր շնչառական վարակներ, որոնց համար ձեռնարկվել են քայլեր։
Նշենք, որ 2011 թվականին գարնանային զորակոչի համար դարձյալ ենթակա չի եղել երիտասարդների 30 տոկոսը։